Լիոնել Մեսսի. «Կիլիան Մբապպեն «գազան» է»

Արգենտինայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր թիմակցի՝  ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի ուժեղ կողմերի մասին:

«Մբապպեն «գազան» ֆուտբոլիստ է, Կիլիան Մբապպեն շատ արագաշարժ է, նա շատ գոլեր է խփում: Ֆրանսիացին կատարյալ է, և նա դա ապացուցել է տարիներ շարունակ,  առաջիկա մրցաշրջաններում, անկասկած, կլինի լավագույններից մեկը»,- ​​Լիոնել Մեսսիի խոսքերն է մեջբերում TUDN Mexico-ն։

23-ամյա Կիլիան Մբապպեն մայիսին երկարաձգել է պայմանագիրը փարիզյան թիմի հետ մինչև 2025 թվականը։