«Բարսելոնայի» փոխնախագահը խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբ վերադառնալու հնարավորության մասին

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է «ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կատալոնական ակումբ վերադառնալու հնարավորության մասին։

«Ֆինանսապես հնարավոր կլինի դա, եթե նա վերադառնա ազատ գործակալի կարգավիճակով: Բայց սա որոշում է, որը պետք է կայացնեն մարզչական շտաբն ու ֆուտբոլիստը։ Ես չեմ կարող նման որոշումներ կայացնել»,- Էդվարդ Ռոմեուի խոսքերը մեջբերում է Romeu Goal ամսագիրը:

Հավելենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: