«Նապոլին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Ալեքս Մերետի հետ

«Նապոլին» նոր պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ է վարում դարպասապահ Ալեքս Մերետի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Նեապոլցիները պատրաստ են զգալիորեն բարձրացնել 25-ամյա իտալացու աշխատավարձը։ Նոր պայմանագրով ֆուտբոլիստը կկարողանա տարեկան ստանալ 1,5 մլն եվրո՝ չհաշված հավելյալ բոնուսները։

Ալեքս Մերետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։