«Չելսին» միացել է Ջուդ Բելինգհեմի համար մղվող պայքարին

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով, հայտնում է The Telegraph-ը։

19-ամյա Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիա»-ին է միացել 2020 թվականի ամռանը «Բիրմինգհեմից» 25 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 10 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: