«Բարսելոնան» դիտարկում է Տեր Շտեգենից բաժանվելու տարբերակը

«Բարսելոնան» դիտարկում է դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի տրանսֆերը ձմռանը վաճառելու տարբերակը, տեղեկացնում է Todofichajes.com-ը:

Կատալոնական ակումբի ղեկավարության կարծիքով՝ վերջին շրջանում գերմանացի ֆուտբոլիստի խաղամակարդակը զգալիորեն ընկել է:

Գերմանացի դարպասապահի հետ հավակնում են պայմանագիր կնքել «Բավարիան» և ԱՊԼ-ի մի քանի ակումբներ: «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի տրանսֆերը 55 միլիոն եվրո է գնահատել: