«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ կորուստներ ունի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կադրային խնդիրներով է մոտենում հոկտեմբերի 2-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ սկզբունքային դերբիին:

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը բաց կթողնեն հարձակվողներ Անտոնի Մարսիալն ու Մարկուս Ռեշֆորդը, որոնք վնասվածքների պատճառով բաց են թողել թիմի մարզումը, հայտնում է The Times-ը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը բաց կթողնի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ, Հարի Մագուայրը։