Ֆլորենտինա Պերես. «Կիլիան Մբապպեն դեռ կարող է տեղափոխվել Մադրիդ»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն իսպանական ակումբ տեղափոխվելու հնարավորություն ունի, հաղորդում է El Confidencial-ը:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» անդամների համագումարում Պերեսին հարցրել են ՊՍԺ-ի հարձակվողի տրանսֆերի ձախողման մանրամասների մասին։ Պատասխանելով հարցին՝ մադրիդյան ակումբի նախագահը նշել է, որ Մբապպեի համար դեպի թիմ դռները փակ չեն։

Պերեսը նաև նշել է, որ այժմ չպետք է մտածել այն խաղացողների մասին, ովքեր «Ռեալում» չեն, այլ պետք է կենտրոնանալ ներկայիս կազմի և երիտասարդ խաղացողների վրա: