Հասան Սալիհամիջիչ. «Սադիոյին դեռ ժամանակ է պետք, նա նաև պետք է ընտելանա Բունդեսլիգային»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը Bild-ի հետ զրույցում խոսել է հարձակվող Սադիո Մանեի ադապտացիայի մասին, ով ակումբին միացել է ամռանը։

«Սադիոյին դեռ ժամանակ է պետք, նա նաև պետք է ընտելանա Բունդեսլիգային, բայց նա դա միանշանակ կանի։ Ես պարբերաբար շփվում եմ նրա հետ։

Սադիոն ընթացքի մեջ է, շուտով ամեն ինչ նրան ավելի հարազատ կդառնա, և մենք շուտով դա կտեսնենք նաև խաղադաշտում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, նա մեզ կուրախացնի»,- ասել է Սալիհամիջիչը։