Մարսել Զաբիցերի ծառայություններով միանգամից երկու ակումբ է հետաքրքրվում

Լոնդոնի «Արսենալը» և Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերով։ հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զաբիցերը մտածում է հաջորդ ամառ «Բավարիայից» հեռանալու մասին, քանի որ նա քիչ է շփվում գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ։

Անցյալ մրցաշրջանում Զաբիցերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։