Պոլ Պոգբան համեմատել է Իտալիայի և Անգլիայի առաջնությունները

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան համեմատել է Իտալիայի և Անգլիայի առաջնությունները:

«Ա Սերիան միշտ եղել է ամենադժվար առաջնություններից մեկը: Ա Սերիայի և Պրեմիեր Լիգայի միջև տարբերությունը տնտեսական ուժի մեջ է, բայց ֆուտբոլային առումով Իտալիան, անկախ ամեն ինչից, մնում է աշխարհի լավագույն առաջնություններից մեկը»,- ասել է Պոգբան GQ-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո հուլիսի 11-ին ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել էր «Յուվենտուս»: Ֆրանսիացին թուրինյան թիմում խաղացել էր նաև 2012-2016 թվականներին: