Կարիմ Բենզեման Լա Լիգայի կողմից միանգամից երեք մրցանակ է ստացել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանի ավարտին երեք անհատական ​​մրցանակի է արժանացել։

Marca պարբերականի կողմից ամեն տարի անցկացվող արարողության ժամանակ ֆուտբոլիստին հանձնվել է «Պիչիչիի» մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուին, «Դի Ստեֆանոյի» անվան մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Անցած մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մադրիդցիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։