Անդրես Ինյեստա. «Նեյմարը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ես ժամանակ եմ անցկացրել հանդերձարանում»

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», կիսվել է կարծիքով նախկին թիմակից Նեյմարի մասին։

«Նեյմարը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ես ժամանակ եմ անցկացրել հանդերձարանում։ Նեյմարը ունի ֆանտաստիկ որակներ, դրիբլինգ ու կարողանում է ցանկացած իրավիճակում հասկանալ խաղը, ահա սրանք այն հատկանիշներն են որոնցով բրազիլացին տարբերվում է» – իսպանացու խոսքերը մեջբերում է Onefootball-ը:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017թթ-ին, անցկացնելով՝ 186 հանդիպում, դառնալով՝ 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։