Յան Օբլակը՝ անգլիական գրանդի դիտակետում

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։ Այս մասին հայտնում է Manchester Evening Standard-ը։

Լոնդոնցիները 29-ամյա դարպասապահին տեսնում են որպես 35-ամյա Ուգո Լյորիսի հավանական փոխարինող: Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։

Նշենք, որ Յան Օբլակի պայմանագրով նախատեսվում է հրաժարագին 120 միլիոն եվրոյի չափով։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։