Տոնի Կրոսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշել է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում։

Ինչպես հայտնում է fichajes.net-ը, գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Սերուցքայինների» հետ մինչև 2024 թվականի ամառը։

Կողմերի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։