Քրիստիան Պուլիշիչը կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել «Լիդսում», հայտնում է Leeds Live-ը:

24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը կարող է թիմից հեռանալ շատ խաղային պրակտիկա ստանալու համար։

2022/23 մրցաշրջանում Քրիստիան Պուլիշիչը առաջին րոպեներից միայն մեկ անգամ է դուրս եկել խաղադաշտ։

Portal Transfermarkt-ը ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։

Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։