Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոմելու Լուկակուն

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ևս մեկ հետազոտություն է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ նրա վերականգնման գործընթացն ընթանում է բնականոն հունով:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ Լուկակուն մարզումները կվերսկսի սեպտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է խաղում «Ինտերում», նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»:

Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում իտալական գրանդի կազմում մասնակցել է Ա Սերիայի 3 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում: