Անդրեյ Տալալաև «Դեռ վայելում եմ ներկան»

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, որը սեպտեմբերի 11-ին հեռացել էր Գրոզնիի «Ախմատից», խոսել է իր ապագայի մասին:

«Դեռ վայելում եմ ներկան: Երկու տարի չորս ամիս անդադար աշխատեցի «Ախմատում»։ Ազատ ժամանակ շփվում եմ ընտանիքիս հետ»,- 49-ամյա ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Տալալաևը «Փյունիկը» գլխավորել էր 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլը: