Նեյմար․ Ցանկանում եմ գերազանցել Պելեի գոլային ռեկորդը Բրազիլիայի հավաքականի կազմում

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել Պելեին ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով:

«Ես կասեմ թիմակիցներիս, որ օգնեն ինձ։ Ցանկանում եմ գերազանցել Պելեի ռեկորդը Բրազիլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով»,- Նեյմար Ժունիորի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:

30-ամյա հարձակվողը ազգային հավաքականում անցկացրել է 120 հանդիպում, դառնալով 74 գոլի հեղինակ, ևս 4 գոլ և նա կշրջանցի Պելեի ռեկորդը։