Լիոնել Մեսսի. «Արգենտինան պատրաստ է դիմակայել ցանկացած մրցակցի»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունից ունեցած ակնկալիքներով։

«Արգենտինան պատրաստ է դիմակայել ցանկացած մրցակցի։ Մենք հստակ գիտենք, թե ինչ է մեզանից պահանջում կոնկրետ խաղում, մարզչական շտաբը լավ է պատրաստվում խաղերին։

Հաղթանակներից հետո թիմը սկսում է ավելի լավ խաղալ, կատարելագործվել։ Հիմա մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց, քանի որ երկար ժամանակ միասին ենք խաղում։

Մեր նպատակն է շարժվել նույն ուղղությամբ և լավագույնս հանդես գալ Աշխարհի Առաջնությունում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։