Կակա. «Ներկայումս Բենզեման կատարյալ ֆուտբոլիստ է»

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական գնահատել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ «Ոսկե գնդակը» ստանալու շանսերը:

«Կարիմը մրցանակի համար պայքարում բացահայտ ֆավորիտ է: Չնայած երբեք չեք կարող 100 տոկոսով վստահ լինել։ Ներկայումս Բենզեման կատարյալ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ նա արժանի է «Ոսկե գնդակին»,- նշել է բրազիլացին Marca-ի հետ զրույցում: