Դիդյե Դեշամը խնդրանքով դիմել է Քրիստոֆ Գալտյեին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին հորդորել է ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին:

«Ես հասկանում եմ, որ Գալտյեն ցանկանում  էխաղում հնարավորինս շատ ներգրավել Կիլիանին: Բայց ժամանակ առ ժամանակ կարելի է նրան հանգստի հնարավորություն տալ։

Մի քանի րոպե հանգիստը ոչ մեկին չի վնասի: Ես այդ մասին ասել եմ նաև Կիլիանին»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Téléfoot-ը: