«Լիվերպուլի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» թիրախում

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով բրիտանական աղբյուրներին։

Նշվում է, որ գործարքի մեջ կներառվի կատալոնացիների հարձակվող Մեմֆիս Դեպայը:

Երկու ֆուտբոլիստներն էլ ամռանը կարող են անվճար հեռանալ՝ պայմանագրերի ժամկետի ավարտին, ուստի համաձայնությունը շահեկան է երկու կողմերի համար։

Դա կարող է ձեռնտու լինել նաև ֆուտբոլիստներին, քանի որ նրանք կորցրել են իրենց տեղը թիմերի մեկնարկային կազմերում։