«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է նոր պայմանագրի կնքումը իր առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Մանչեսթեր Սիթին» սկզբունքային համաձայնության է եկել Ֆիլ Ֆոդենի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է Football Insider-ը։

Մոտ ժամանակներս Ֆոդենը ակումբի հետ պետք է պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։

Նոր պայմանագրով  Ֆոդենի աշխատավարձը՝ շաբաթական կկազմի մինչև 250 հազար ֆունտ։

22-ամյա անգլիացին «Սիթիում» իր նորամուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին և դրանից հետո հարազատ ակումբի կազմում անցկացրած 179 խաղում դարձել է 48 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: