Քրիստիան Էրիկսեն. «Դանիան անցկացրեց մրցաշարի իր լավագույն հանդիպումը»

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-0):

«Դանիան անցկացրեց մրցաշարի իր լավագույն հանդիպումը։ Մենք վերահսկում էինք խաղը։

Այո, մրցակցին թույլ տվեցինք մի քանի վտանգավոր պահեր ստեղծել, բայց Ֆրանսիայի դեմ խաղում այլ կերպ անհնար է:

Մեր թիմը ցուցադրեց սդիտարժան ֆուտբոլ, մենք հիանալի տեսք ունեինք»,- ասել է Էրիկսենը: