Ադրիեն Ռաբիոն հնարավոր է վերադառնա նախկին ակումբ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների կենտրոնում։ Փարիզյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի իրականացնել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, հայտնում է RMC Sport-ը։

Նախորդ ամռանը Ռաբիոն կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն նա անգլիական ակումբի հետ չկարողացավ համաձայնության գալ անձնական պայմանագրի կետերի շուրջ, չնայած «Յուվեն» պատրաստ էր բաց թողնել կիսապաշտպանին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի սան է և փարիզյան ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2012-19 թվականներին: