Յան Օբլակը կտեղափոխվի ԱՊԼ-ի գրանդ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի տրանսֆերը գնելուն, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։

Մադրիդցիները պատրաստ են հունվարին վաճառել սլովենացի ֆուտբոլիստին, որպեսզի ամռանը նրան անվճար բաց չթողնեն։ Դարպասապահին փոխարինելու համար իսպանական ակումբը ցանկանում է հրավիրել «Ասթոն Վիլայի» առաջին համար Էմիլիանո Մարտինեսին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

29-ամյա Օբլակն «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում դարպասապահը վեց խաղում բաց է թողել վեց գոլ և երկու անգամ անառիկ է պահել դարպասը։