Ռոբին Գոսենսն ասել է, թե ինչու է հրաժարվել «Ինտերից» «Բայեր» տեղափոխությունից

«Ինտերի» կիսապաշտպան Ռոբին Գոսենսը բացատրել է, թե ինչու է անցյալ ամառ հրաժարվել Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուց՝ չնայած շահավետ առաջարկին:

«Ամռանը բանակցություններ եղան «Բայերի» հետ, բայց ես նրանց ասացի, որ ցանկանում եմ մնալ «Ինտերում»: Իմ աշխատանքը Միլանում դեռ ավարտված չէ.

Ես շատ երջանիկ եմ «Ինտերում», սա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, ուստի ցանկանում եմ շարունակել խաղալ այստեղ»,- Գոսենսի խոսքերն է մեջբերում Sport1-ը։