Խավիեր Զանետտի. «Ինտերը» բանակցում էր Դիբալայի հետ, բայց ընտրեց Լուկակուին»

«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետտին ասել է, որ «ներաձուրիները» հետաքրքրված են եղել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, սակայն Ռոմելու Լուկակուի տեղափոխությունից հետո փոխել են իրենց դիրքորոշումը: Արդյունքում հարձակվողը տեղափոխվեց «Ռոմա»։

«Բանակցություններ եղել են, բայց մենք պայմանագիր կնքեցինք Լուկակուի հետ: Սակայն ես նրան լավ եմ տեսնում Հռոմում։ Ես ճանաչում եմ Մոուրինյոյին և համոզված եմ, որ նա կկարողանա առավելագույնը քաղել Դիբալայից»,- Զանետտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։