Էդեն Ազար. «Ես ինձ լավ եմ զգում «Ռեալում»

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոստովանել է, որ ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ մադրիդյան ակումբում։

«Հիմա դժվար ժամանակ է, քանի որ ես ուզում եմ խաղալ, բայց չեմ խաղում։ Ես ինձ լավ եմ զգում «Ռեալում», պարզապես ավելի քիչ րոպեներ եմ ստանում, քան կցանկանայի։

Երբ խաղային պրակտիկա եմ ստանում, ինձ թվում է, թե ինձ լավ եմ դրսևորում։ Ես հայտնվել եմ բարդ իրավիճակի մեջ, քանի որ ցանկանում եմ ավելի շատ խաղալ»,- Ազարի խոսքերն է մեջբերում Marca-ն: