Մադրիդի «Ռեալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ժոաո Գոմեսը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Մարտին Լիբերմանը։

Մադրիդյան ակումբը պատրաստ է 21-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքել 2 տարի ժամկետով։

Ամռանը տեղեկություններ հայտնվեցին, որ «Լիվերպուլը» նույպես ուշադիր հետևում է Գոմեսին։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ֆլամենգոյի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Portal Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 10 միլիոն եվրո։