Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, թուրինյան ակումբը հետևում է 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի հետ կապված իրավիճակին։
Նրա համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը և մադրիդցիները չեն ծրագրում երկարաձգել այն։
«Յուվենտուսին» գրավում է հաջորդ ամառ նրան անվճար ձեռք բերելու հնարավորությունը:
Նշվում է, որ իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Միլանը»։
Ավելի վաղ Ասենսիոն չէր բացառել, որ կարող է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Բարսելոնա»։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։