«Բարսելոնան» փոխարինող է գտել պաշտպան Ժորդի Ալբային

«Շտուտգարտի» պաշտպան Բորնա Սոսան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է «Բարսելոնան»:

Կատալոնական ակումբը Խովաթիայի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է որպես թիմի վետերան Ժորդի Ալբային փոխարինող։

Transfermarkt-ը Սոսայի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։