Ռոնալդ Արաուխոն կարող է բաց թողնել ԱԱ-2022-ը

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Իրանի դեմ ընկերական խաղում, հայտնում է Catalunya Radio-ն:

Կատալոնական ակումբում ենթադրում են, որ պաշտպանը կարող է վիրահատության կարիք ունենալ: Եթե 23-ամյա պաշտպանը վիրահատվի, ամենայն հավանականութամբ, բաց կթողնի ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը, որը կմեկնարկի նոյեմբերի 20-ին Քաթարում:

Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի»  կազմում անցկացրել է 7 հանդիպում, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:

ԱԱ-2022-ում Ուրուգվայի հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ մրցակիցներն են Հարավային Կորեն, Պորտուգալիան ու Գանան: