Հարի Մագուայր. «Ինձ քննադատում են, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է իր հասցեին ուղղված քննադատությունների մասին։ 29-ամյա անգլիացու խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ ինքը թիմի ավագն է։

«Ես չեմ կենտրոնանում մարդկանց ասածների վրա»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Talksport-ը։ «Ինձ քննադատում են, քանի որ ես «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն եմ։

Կարծում եմ, որ եթե հոդված գրեն իմ մասին, դա աղմկահարույց նորություն կդառնա։ Այն մեծ դիտումներ կհավաքի»։