Բենժամին Պավարը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Բավարիան» պատրաստ է ձմռանը վաճառել թիմի պաշտպան Բենժամին Պավարի տրանսֆերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Չելսին» է, տեղեկացնում է Sky Deutschland-ը:

26-ամյա Պավարը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Շտուտգարտից»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակումբը դադարեցրել է Պավարի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները

Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։