«Բավարիան» դադարեցրել է Պավարի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները

«Բավարիան» դադարեցրել է բանակցությունները պաշտպան Բենժամեն Պավարի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Sky Germany-ն։

Ըստ աղբյուրի՝ ակումբը գոհ է ֆրանսիացու խաղից նոր մրցաշրջանում, սակայն ղեկավարությունը ցանկանում է ավելի երկար ժամանակահատվածում գնահատել նրա մրցելույթը։

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Պավարն ավելի վաղ ասել էր, որ ամռանը առաջարկներ է ունեցել այլ ակումբներից, սակայն որոշել է մնալ «Բավարիայում»: