Գրեհեմ Փոթերը ցանկանում է վերադարձնել Կալում Հադսոն-Օդոյին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը պատրաստ է հունվարին դադարեցնել կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի վարձակալությունը Լևերկուզենի «Բայեր», հայտնում է The Guardian-ը:

Փոթերը Հադսոն-Օդոյի մեծ երկրպագուն է, այժմ նա պատրաստվում է 21-ամյա անգլիացուն ժամկետից շուտ վերադարձնել թիմ:

Այս մրցաշրջանում վինգերը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։