Կլաուդիո Մարկիզիո. «Անտոնիո Կոնտեն հիանալի աշխատանք կատարեց «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն կիսվել է թուրինյան ակումբում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ աշխատելու մասին իր կարծիքով։

Կոնտեն «Յուվենտուսը» մարզել է 2011-2014 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, ինչպես նաև նվաճել է երկրի երկու Սուպերգավաթ։

«Անտոնիո Կոնտեն հիանալի աշխատանք կատարեց «Յուվենտուսում»: Երբ նա առաջին անգամ եկավ, մոտիվացրեց մեզ: Կոնտեն մեզ ասաց, որ բոլորը պետք է խաղադաշտում թողնեն իրենց ուժերի 100 տոկոսը»,- Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան: