Լեո Մեսսի. «Ես ինձ ավելի լավ եմ զգում, քան նախորդ տարի»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է փարիզյան ակումբում իր ադապտացիայի մասին՝ նշելով, որ իրեն ավելի լավ է զգում, քան մեկ տարի առաջ։

«Ես ինձ լավ եմ զգում, ավելի լավ, քան նախորդ տարի: Ես գիտեի, որ այսպես կլինի: Ես սա նախկինում արդեն ասել եմ: Այս տարին այլ է: Ես ժամանեցի այլ մտքերով, ավելի հարմարեցված ակումբին, հանդերձարանին, թիմակիցներիս, խաղին: Ճշմարտությունն այն է, որ ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես նորից հաճույք եմ ստանում»,- ասել է Մեսսին TyC Sports-ին տված հարցազրույցում։

35-ամյա Մեսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։