Հայտնի է, թե որքան կբացակայեն Ռոնալդ Արաուխոն և Ժյուլ Կունդեն

«Բարսելոնայի» պաշտպաններ, ֆրանսիացի Ժյուլ Կունդեն և ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոն հետազոտվել են միջազգային խաղերում ստացած վնասվածքների լրջության աստիճանը համար։

Կունդեի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք, իսկ Արաուխոյի մոտ՝ աջ ազդրի պատռվածք։

Կատալոնական ակումբը չի նշել վերականգնման ժամկետները, սակայն, ըստ Mundo Deportivo-ի, երկուսն էլ չեն կարողանա խաղալ առնվազն մեկ ամիս։