Լուկա Էրնանդեսն ու «Բավարիան» բանակցություններ են վարում

«Բավարիան» բանակցություններ է վարում պաշտպան Լուկաս Էրնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի գործող համաձայնագիրը մյունխենցիների հետ հաշվարկված է մինչեւ 2024 թվականը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» Էրնանդեսի համար վճարել է 80 միլիոն եվրո, երբ 2019 թվականին գնեց պաշտպանին Մադրիդի «Ատլետիկոյից»: Ֆրանսիացին շարունակում է մնալ մյունխենցիների պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։