Վանդա Նառան հայտարարել է Մաուրո Իկարդիից բաժանվելու մասին

Վանդա Նառան՝ «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալը հայտնել է, որ իրենք բաժավնել են:

«Ինձ համար շատ ցավալի է ապրել այս պահը։ Սակայն հաշվի առնելով մամուլում շրջանառվող շահարկումները, ավելի լավ կլինի, որ բոլորն ինձնից տեղեկանան: Այլևս ոչինչ չունեմ հայտարարելու այս թեմայով, և չեմ ցանկանում որևէ դետալ հայտնել բաժանման մասին։ Խնդրում եմ հասկանալ ոչ միայն ինձ, այլ նաև մեր երեխաներին»,- գրել է Նառան սոցցանցերի իր էջերում։

Նշենք, որ Նառան չի նշել Մաուրոյի անունը, սակայն հաղորդագրության տոնայնությունը հուշում է, որ նա նկատի ունի իր ամուսնությունը։