Անտուան Գրիզմանը գերազանցեց Զինեդին Զիդանի ցուցանիշը

Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն:

Հարձակվող Անտուան ​​Գրիզմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը: Նրա համար այս խաղը 109-րդն էր ազգային հավաքականի մարզաշապիկով։

Այս ցուցանիշով հարձակվողը շրջանցել է Ֆրանսիայի ընտրանու լեգենդ Զինեդին Զիդանին (108) և ընդհանուր ցուցակում բարձրացել է 6-րդ հորիզոնական։

Ընդ որում՝ այս խաղը Գրիզմանի համար 66-րդն էր անընդմեջ։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում անընդմեջ խաղադաշտ է դուրս գալիս 2017 թվականից։