Օլիվյե Ժիրուն՝ Ֆրանսիայի ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ ամենատարեց ֆուտբոլիստ

Ֆրանսիայի հավաքականն Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն։

Դիդյե Դեշամի թիմի կազմում գոլեր խփեցին Կիլիան Մբապպեն և Օլիվյե Ժիրուն:

Ժիրուն 35 տարեկան 357 օրական հասակում դարձավ Ֆրանսիայի հավաքականի կազմում երբևէ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Նախորդ ռեկորդը սահմանել էր Ռոժե Մարշը, ով 35 տարեկան 287 օրական հասակում էր գոլի հեղինակ դարձել «եռագույնների» կազմում: Այդ ցուցանիշն անգերազանցելի էր 1959 թվականից: