«Ուրարտուն» կնշի իր հիմնադրման 30-ամյակը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հրավիրում է բոլոր երկրպագուներին՝ միասին նշելու ակումբի հիմնադրման 30-ամյակը, տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից: Տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ «Ուրարտու» մարզաբազայի տարածքում։

30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի 14։00-ին։ Ծրագիրը ենթադրում է՝

  • «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանի պաշտոնական բացման արարողություն,
  • «Ուրարտու» – «Նոա» հանդիպում (Հայաստանի Պրեմիեր Լիգա, 13-րդ տուր),
  • Համերգային ծրագիր հատուկ հյուրերի մասնակցությամբ:

Բուն միջոցառումներից բացի՝ ֆուտբոլասերների համար կլինեն նաև անակնկալներ, իսկ ժամանցը կապահովվի ողջ օրվա ընթացքում։

Նշվում է, որ տոնական միջոցառմանը մասնակցություն ունենալ կարող են բոլոր ցանկացողները։