26 տարվա մեջ առաջին անգամ «Այաքսի» 6 ֆուտբոլիստ մեկ խաղում հանդես է եկել Հոլանդիայի կազմում

Սեպտեմբերի 22-ին Վարշավայում Հոլանդիայի հավաքականն Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում 2:0 հաշվով հաղթեց Լեհաստանի ընտրանուն՝ Կոդի Գակպոյի և Սթիվեն Բերգվեյնի գոլերի շնորհիվ։

«Այաքսի» վեց ֆուտբոլիստ նախօրեին խաղացել են «նարնջագույնների» կազմում՝ Ռեմկո Պասվերը, Յուրիեն Տիմբերը, Դեյլի Բլինդը, Սթիվեն Բերգվեյնը, Քենեթ Թեյլորը և Սթիվեն Բերգեյսը:

Opta-ի տվյալներով՝ սա 26 տարվա ընթացքում առաջին նման դեպքն է։ Վերջին անգամ նման բան եղել է 1996 թվականի հունիսի 22-ին՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում։