Ռալֆ Ռանգնիկ. «Այն, թե ինչպես Ավստրիան ընդունեց առաջին գոլը, չափազանց հիասթափեցնող էր»

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությունը (0:2):

«Առաջին խաղակեսում մենք կարող էինք արդեն պարտվել, բայց այն, թե ինչպես ընդունեցինք առաջին գոլը, չափազանց հիասթափեցնող էր: Նման խաղերում միշտ կարևոր է, թե ով է առաջին գոլը խփում։ Կիրակի օրը մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք և մենք իսկապես հուսով ենք, որ Ֆրանսիան չի հաղթի Դանիային»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։

Ֆրանսիան A խմբում վաստակեց 5 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ: Ավստրիան (4 միավոր) 4-րդ հորիզոնականում է: