«Ուրարտուն» վերսկսել է մարզումները (լուսանկար)

Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները վերադարձել են ու շարունակում են բնականոն մարզումները, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքականների մրցելույթներով պայմանավորված միջազգային դադարից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն իր հերթական խաղը կանցկացնի սեպտեմբերի 30-ին։