«Փյունիկը» հայտնել է աղջիկների ակադեմիա բացելու մասին

«Փյունիկը» սկսում է պատանեկան թիմերում աղջիկների ընդունելություն, այդ թվում՝ ակադեմիայի մասնաճյուղերում, տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Փյունիկի» հայտարարությունը.

«12 տարեկանից սկսած՝ լավագույն ֆուտբոլիստուհիները կկարողանան պայքարել Երևանում գտնվող ակումբի գլխավոր ակադեմիայում ընդգրկվելու համար, որտեղ նրանց համար կտրամադրվի մշտական բնակություն:

«Փյունիկը» նպատակ է դնում՝ կրթել ու զարգացնել սեփական ֆուտբոլիստներին և նրանց հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Ուստի ներկայիս կանանց թիմը լուծարելու որոշումը, դա ակումբի ռազմավարության մեջ գիտակցված քայլ է»: