Քրիստոֆ Գալտիե. «Ես հիացած եմ Կառլո Անչելոտտիով»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կիսվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր Կառլո Անչելոտտիի մասին իր կարծիքով։

«Ես շատ եմ հիանում Կառլո Անչելոտտիով, տպավորված եմ նրա աշխատանքով: Ես շատ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչպես է նա ղեկավարում իր թիմը։ Նա ի վիճակի է գլխիվայր շրջել իրավիճակը»,- ​​ասել է Գալտիեն L’Equipe-ին:

Մադրիդի «Ռեալը» հաղթել է այս մրցաշրջանում Լա Լիգայի մեկնարկային բոլոր 6 խաղերում, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի երկու խաղերում։